2013թ-ի մարտի 27-ին տեղի ունեցավ N 198 ավագ, N 186, N197 հիմնական դպրոցների հայոց լեզվի և հայ գրականության մմ նախագահների և 9-րդ դասարանում դասավանդող ուսուցիչների մասնակցությամբ սեմինար
«Կիսամյակային գրավոր աշխատանք
» թեմայով:
Սեմինարի սկզբում բացման խոսքով հանդես եկավ ուսումնական գծով տնօրենի տեղակալ Ս.Խաչատրյանը, որը նշեց, որ այս սեմինարի հիմնական նպատակն է կազմել ընդհանուր կիսամյակային ամփոփիչ աշխատանքի նմուշ 9-րդ դասարանների համար:
Բոլոր դպրոցների ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց գրավոր աշխատանքների կազմման սկզբունքները և գնահատման համակարգը , որից հետո նրանց առաջարկվեց ստեղծել 9-րդ դասարանի հայոց լեզվի ր հայ գրականության կիսամյակային գրավոր աշխատանքի նմուշ՝ պահպանելով հետևյալ սկզբունքները՝
1. առաջադրանքների քանակը
2. առաջադրանքներին տրվող միավորները
3. գրավոր աշխատանքին հատկացվող ժամանակը
Ուսուցիչները բաժանվեցին խմբերի և համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծեցին կիսամյակային գրավոր աշխատանքների նմուշներ՝ պահպանելով բոլոր հիմնական սկզբունքները: Կայացավ նաև պայմանավորվածություն, որ բոլոր մասնակից դպրոցներում այդ գրավոր աշխատանքները անց են կացվելու նույն սկզբունքով, որը հետագայում հնարավորություն կտա համատեղ քննարկել և վերլուծել արդյունքները:
9-րդ դասարանի կիսամյակային ամփոփիչ գրավավոր աշխատանքի նմուշ
1.Քանի± տեսակ են լինում բարդ նախադասությունները./ ճիշտ պատասխանը` 0,5 միավոր/
ա/ համադասական և ստորդասական
բ/ համադասական ևհամառոտ
գ/ստորադասական և պատմողական
դ/համառոտ և ընդարձակ
2. Որո±նք են բարդ ստորադասական նախադասության կապակցման միջոցները. ./ ճիշտ պատասխանը` 0,5 միավոր/
ա/համադասական և ստորադասական շաղկապները
բ/ համադասական շաղկապներ և հարաբերական դերանուններ
գ/ ստորադասական շաղկապներ և հարաբերական դերանուններ
դ/համադասական շաղկապներ և վերաբերականներ
3. Ո±ր դեպքում է ստորադաս նախադասությունը տրոհվում ստորակետերով. ./ ճիշտ պատասխանը` 0,5 միավոր/
ա/նախադաս
բ/ հետադաս
գ/ միջադաս
դ/դերբայական դարձված
4.Ո±ր նախադասությունը բարդ ստորադասական չէ. ./ ճիշտ պատասխանը` 0,5 միավոր/
ա/ Նա գիտեր, որ այդ ամենը սուտ է:
բ/ Այս անլուր հանդգնությունն այնքան անակնկալ էր, որ Շապուհը մի ակնթարթ շփոթվեց:
գ/Նա անհամբեր սպասում էր նոր լուրերի`անընդհատ նայելով դուրս:
դ/ Ամեն ինչ արվել էր այնպես ,ինչպես նախատեսված էր:
5 . Ո±ր շարքում են միայն ստորադասական շաղկապներ. / ճիշտ պատասխանը` 0,5 միավոր/
ա/ քանի որ, իսկ, թե, որպեսզի
բ/ եթե, որովհետև, թեպետ , որ
գ/ բայց, քանզի ,ապա ,և
դ/ կամ , սակայն , ու, մինչև
6.Ո±ր շարքում են միայն հարաբերական դերանուններ./ ճիշտ պատասխանը` 0,5 միավոր/
ա/ երբ, ուր, կամ, քանի
բ/ ինչպես, որովհետև, բայց , սակայն
գ/ ով, որտեղ, նաև, ապա
դ/ երբ, քանի, որերորդ, ինչպիսի
7. Ո±ր նախադասության մեջ է ստորադաս նախադասությունը նախադաս. ./ ճիշտ պատասխանը` 0,5 միավոր/
ա/ Քանի որ ուշանում էր , որոշեց այլևս չսպասել:
բ/ Դուրս եկավ հյուրասենյակից , որպեսզի դիմավորի ուշացած հյուրերին:
գ/ Աղջիկը ,որը շիկնել էր անծանոթի հայացքից, արագ խոնարհեց գլուխը:
դ/ Լուսինը, որ սահում էր երկնակամարով, թաքնվեց ամպերի ետևում:
8 . Ո±ր դերանուններն են կատարում հարաբերյալի դեր ./ ճիշտ պատասխանը` 0,5 միավոր/
ա/ցուցական գ/ փոխադարձ
բ/ հարաբերական դ/ հարցական
9 . Փոխել ստորադաս նախադասությունը հնարավոր երկու ձևով. / ճիշտ պատասխանը` 0,5 միավոր/
Ազգը, որ պատմություն չունի, դատապարտված է կործանման:
Պատ. ` -------------------------------------------------------------------------------------------
------------------------------------------------------------------------------------------
--------------------------------------------------------------------------------------------
---------------------------------------------------------------------------------------------
10. Գտնել ենթակա ստորադաս նախադասությունը. / ճիշտ պատասխանը` 0,5 միավոր/
ա/ Ասում են, որ մարդկային համբերություն սահման չունի:
բ/ Թվում էր, թե ամեն ինչ նորից է կրկնվում:
գ/ Նեղ հովտի վրա, որի մեջտեղով գլորվում էր լեռնային գետը, ընկած էր այդ փոքրիկ քաղաքը:
դ/ Բարձրաձայն ելույթ ունեցողը, ում ճանաչում էին շատերը, գրավեց բոլորի ուշադրությունը:
11. Կետադրել տրված նախադասությունները. / ճիշտ պատասխանը` 0,5 միավոր/
ա/ Ինձ թվաց թե հանդեսը տխուր անցավ որովհետև հուզմունքը պատել էր բոլորին:
բ/ Որպեսզի հասնեն հրապարակ պիտի ճեղքեն վաճառականների, արհեստավորևների պատնեշը:
12. Քանի± ստորադաս նախախադասություն ունի տրված բազմաստորադաս նախադասությունը ./ ճիշտ պատասխանը` 0,5 միավոր/
Եթե այդ կինը բլրակի վրա լիներ, կտեսներ ,որ շունը վերադարձել է.
Պատ.` --------------------------
13. Որոշել ստորադաս նախադասության բնույթը./ ճիշտ պատասխանը` 0,5 միավոր/
Խոտը դեռ հնձված չէր, և վատն այն էր, որ շուտով սկսվելու էին անձրևները:
Պատ.` -----------------------------------------
14. Փոխակերպել ուրիշի ուղղակի խոսքը անուղղակիի. / ճիշտ պատասխանը` 0,5 միավոր/
Մի փոքր լռելուց հետո ուսուցչուհին ասաց ինձ.
- Ես բոլորին հերթով կհարցնեմ` դու ես այդ խայտառակ ոտանավորը գրել գրատախտակին:
15 . Բարդ ստորադասական և բարդ համադասական նախադասության տարբերությունը: ./ ճիշտ պատասխանը` 1.5 միավոր/
16. Գրել կապակցված խոսք տրված բառերով /5- 7 նախադասություն-50-60 բառ/../ ճիշտ պատասխանը` 1.5 միավոր/
Մառախլապատ գիշեր, միգամած, բողբոջած, ջինջ, թափվել , թարմություն, ծառեր, ժպտալ:
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Սեմինարը վարեց ուսումնական աշխատանքների գծով դպրոցի տնօրենի տեղակալ Ս. Խաչատրյանը: