Friday, November 19, 2010

EXPO 2010 ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ




2010 թվականի նոյեմբերի 16-18-ը Մոսկվայի տանը տեղի ունեցավ EXPO 2010 ամենամյա միջոցառումը, որտեղ ներկայացված էին բոլոր կրթական հաստատությունները և այդ ոլորտի հետ կապ ունեցող կազմակերպությունները:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ Կրթության և գիտության նախարար պարոն Աշոտյանը և Վիվասելի տնօրեն պարոն Իրիկյանը, որոնց էլ հենց տրված էր միջոցառման բացման պատիվը:
Բացումից հետո նրանք իրենց ելույթներում նշեցին նման միջոցառումների կարևորությունն ու անհրաժեշտությունը, որոնք բավական նոր ինֆորմացիա են տալիս հասարակությանը` կրթական հաստատությունների և նրանց գործունեության մասին:
Ավագ դպրոցների գործունեությունը ներկայացնում էր ՀՀ ԿԳՆ Երևանի թիվ 198 ավագ դպրոցը, որի նպատակն էր ներկայացնել ավագ դպրոցների գործունեության նպատակը, կառուցվածքը, ուսուցման ծրագրերը և այն ամենը ինչը ցավոք սրտի դեռևս հասարակության լայն զանգվածների համար այնքան էլ պարզ չէ:
Այցելուների կողմից բավական մեծ հետաքրքրություն կար ավագ դպրոցների հետ կապված, և նրանցից շատերը ցանկանում էին բավական մանրամասն տեղեկանալ գործող ավագ դպրոցների ուսումնական պրոցեսի կազմակերպման և հաջողությունների մասին: