
2011թ-ի մարտի 19-ից 20-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ երկօրյա սեմինար AEPAK կազմակերպության նախաձեռնությամբ, որի նպատակն էր քննարկել լույս տեսած "Բարև Եվրոպա'' գիրքը, որտեղ ներկայացված են Եվրամիության պատմությունը,այդ կառույցի ստեղծման նպատակը, և Հայաստանի Եվրամիության հետ համագործակցության հնրավորություններն ու նպատակը:
Սեմինարի նպատակն էր հասարակագիտության և պատմության ուսուցիչներին ներկայացնել գիրքը ապա քննարկել ,թե ինչպես այն կարելի է մատուցել աշակերտներին ,ինչ մեթոդներով:
Սեմինարին հրավիրված էին Երևանի թիվ 198 ավագ դպրոցի և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ուսուցիչները, որոնց միջոցով էլ այն փորձնական պետք է դասավանդվի այդ դպրոցներում: