Thursday, September 26, 2013

Սեմինար <Դասի պլանավորման և դասալսման թերթիկների օնլայն լրացում> թեմայով:


Դասի պլանը ուսուցչի աշխատանքի կարևոր գործիքներից մեկն է: ՏՀՏ-ների կիրառումը էականորեն հեշտացնում և բարելավում է դասի պլանի կազմաումը և այն դարձնում մատչելի բոլոր շահառուների համար: Օնլայն տեղադրված դասի պլանը հասանելի է դպրոցի ուսուցիչների և վարչական աշխատողների համար: Սա և փորձի փոխանակման և վերահսկողության լավ միջոց է:
Ինչպես բոլոր նոր գործընթացները, այնպես էլ այս մեկը ներդնելու համար անհրաժեշտ է ներկայացնել ուսուցիչներին, սովորեցնել օգտագործելու և կիրառելու ձևերը: Այդ նպատակով 2013թ-ի սեպտեմբերի 19-ից  25-ը Երևանի N198 ավագ դպրոցում տեղի ունեցավ սեմինար բոլոր  ուսուցիչների մասնակցությամբ, որի նպատակն էր ուսուցիչներին ծանոթացնել և գործնականում սովորեցնել կիրառել օնլայն դասալսման թերթիկների և դասի պլանների  լրացման ձևերին:

Սեմինարը վարեց դպրոցի ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Սարգիս Խաչատրյանը:

Սեմինար ՛՛Մատյանի վարման կարգը՛՛ թեմայով:

                                                         

Սույն թվականի սեպտեմբերի 24-25-ին ուսուցիչների համար տեղի ունեցավ սեմինար պարապմունք ՛՛Մատյանի վարման կարգը՛՛ թեմայով:
Սեմինարը վարեց փոխտնօրեն Ս.Խաչատրյանը:Սեմինարին վեր հանվեցին այս ուսումնական տարվա մատենավարության հետ կապված փոփոխությունները:
Սեմինարի նպատակն էր այդ միջոցով նախօրոք կանխարգելել սխալ մատենավարման դեպքերը:
Ուսուցիչները բաժանվեցին խմբերի, որոնց հանձնարավեց գրել ուսցիչների և դասղեկների պարտականությունները,որից հետո դրանք բարձրաձայնվեցին և համեմատեցին պաշտոնական գրված պարտականությունների հետ:Ապա նաև տրվեցին իրավիճակային հարցեր մատենավարման սխալ լրացումների հետ կապված, որոնք նրանք փորձեցին ճիշտ ուղղել, իսկ հետո բարձրաձայնվեցին նաև ճիշտ ուղղման ձևերը:
Սեմինարի նպատակն էր նախօրոք կանխել մատենավարության մեջ կատարվող սխալները և մեկ անգամ ևս ուսուցիչներին հիշեցնել իրենց պարտականությունները:

Երևանի N 198 ավագ դպրոցի աշակերտների այցը Ծիծեռնակաբերդ և Ցեղասպանության թանգարան:

   

     
Ապրիլի 23-ին N198  ավագ դպրոցի  աշակերտները  պատմության ուսուցիչների նախաձեռնությամբ  այցելեցին   Ծիծեռնակաբերդ ևՑեղասպանության թանգարանԱյցելությանը մասնակցեցին  ավագ դպրոցի այն աշակերտներըորոնք ներկայացրել էին   աշխատանքներ նվիրված Մեծ Եղեռնին: Համաշխարհային  հեղինակների  գրքերի  անունները  աշակերտներին  տպավորեց  օտարի՝  հայոց  հարցի  նկատմամբ  ունեցած  հետաքրքրություններով և ուսումնասիրությամբ:Աշակերտները  կարևորեցին  գաղթի  ճանապարհին  խոշտանգումների ենթարկված  հայ  կանանց   լուսանկարները,  նաև այն անձանց  լուսանկարները , ովքեր  Եղեռն են տեսել.այդ աչքերը  կարծես անընդհատ մեզ են նայում:Աշակերտները  այցելեցին  Ծիծեռնակաբերդ և  իրենց  հարգանքի տուրքը մատուցեցին զոհերի հիշատակին:







Այցելություն Ծիծեռնակաբերդ


    2013թ-ի ապրիլի 24-ին Երևանի N198 ավագ դպրոցի աշակերտները այցելեցին Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրքը մատուցելու 1915թ-ի  անմեղ զոհերի հիշատակին:
Աշակերտները Ծիծեռնակաբերդ էին եկել իրենց կողմից նախօրոք պատրաստված պաստառներով, որտեղ ներկայացվում էր Արևմտյան Հայաստանի վիլայեթները , նրանց տարածքը և պատմությունը, որի նպատակն էր ցույց տալ մարդկանց, որ մենք ոչ միայն մարդկային կորուստներ ենք ունեցել, այլև տարածքյին, և   պետք է պահանջատեր լինենք` մեր պապական հողերը վերադարձնելու համար:


Սեմինար ՛՛ Թեստերի կազմման մեթոդիկա ՛՛ թեմայով:

    2013 թ-ի մարտի 20-ին տեղի ունեցավ սեմինար՝ «Թեստերի կազմման մեթոդիկա» թեմայով, որին ներկա էին N198, N186, N88, N197 դպրոցների ուսուցիչները, մմ նախագահները:

Սեմինարի նպատակն էր
  • ուսուցիչներին ներկայացնել թեստեր կազմելու մեթոդներ,
  • հիմնական դպրոցների ուսուցիչների հետ քննարկել գրավոր աշխատանքների կազմակերպման ժամանակ միասնական մոտեցման հնարավորությունը, որպեսզի հիմնական դպրոցից ավագ դպրոց տեղափոխվող աշակերտների համար գրավոր աշխատանքների կառուցվածքը նորություն չլինի,
  • գրավոր աշխատանքների միասնական շտեմարանի ստեղծումը:
    Սեմինարի սկզբում մասնակիցներին ողջունեց 198 ավագ դպրոցի տնօրեն Ա.Թորոսյանը: Նա նշեց ավագ դպրոցի և հարակից հիմնական դպրոցների համագործակցության կարևորությունը: Ներկայացրեց այսօրվա սեմինարի նպատակները և դիմեց մասնակիցներին համատեղ մեթոդական աշխատանքի կազմակերպման առաջարկությամբ:  Առաջարկվեց պարբերաբար կազմակերպել չորս դպրոցների առարկայական մեթոդմիավորումների համատեղ նիստեր և մշակել ուսուցման, գիտելիքների ստուգման միասնական մոդելներ:
    Ա.Թորոսյանը ներկայացրեց սեմինարավարին՝ 198 ավագ դպրոցի ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Սարգիս Խաչատրյանին: Նշեց, որ սեմինարաի նյութերը վերցված են համացանցից և վերջերս ԿԲ և ԿԳՆ-ի կողմից կազմակերպված «Սովորողների մասշտաբային գնահատում» թեմայով դասընթացի /Երևանում 2013թ. մարտի 5-7/ նյութերից: Այդ սեմինարի ընթացքում հրավիրված մասնագետների կողմից ներկայացվել են դասարանայաին, ազգային և միջազգային գնահատման, թեստավորման առանձնահատկությունները, մեթոդները և վերլուծությունները:

    Դպրոցում կազմակերպված սեմինարն անցավ  գործնական և ջերմ մթնոլորտում, որտեղ համատեղ աշխատանքի արդյունքում վեր հանվեցին թեստի կազմման հիմնական ձևերը և մեթոդները, և օգտագործելով այդ գիտելիքները  կազմվեցին տարբեր թեստերի օրինակներ:
Սեմինարը վարեց ուսումնական գծով տնօրենի տեղակալ Ս. Խաչատրյանը:
http://newschoolyear2012-2013.blogspot.com/2013/03/blog-post_20.html






Սեմինար ՛՛Կիսամյակային ամփոփիչ աշխատանք՛՛ թեմայով:

        2013թ-ի մարտի 27-ին տեղի ունեցավ N 198 ավագ, N 186, N197 հիմնական դպրոցների հայոց լեզվի և հայ գրականության մմ նախագահների և 9-րդ դասարանում դասավանդող ուսուցիչների մասնակցությամբ սեմինար «Կիսամյակային գրավոր աշխատանք» թեմայով:
      Սեմինարի սկզբում բացման խոսքով հանդես եկավ ուսումնական գծով տնօրենի տեղակալ Ս.Խաչատրյանը, որը նշեց, որ այս սեմինարի հիմնական նպատակն է  կազմել ընդհանուր կիսամյակային ամփոփիչ աշխատանքի նմուշ 9-րդ դասարանների համար:
     Բոլոր դպրոցների ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց գրավոր աշխատանքների կազմման սկզբունքները և գնահատման համակարգը , որից հետո նրանց առաջարկվեց ստեղծել  9-րդ դասարանի  հայոց լեզվի ր հայ գրականության կիսամյակային գրավոր աշխատանքի նմուշ՝ պահպանելով հետևյալ սկզբունքները՝

 1. առաջադրանքների քանակը
 2. առաջադրանքներին տրվող միավորները
 3. գրավոր աշխատանքին հատկացվող ժամանակը

      Ուսուցիչները բաժանվեցին խմբերի և համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծեցին  կիսամյակային գրավոր աշխատանքների նմուշներ՝ պահպանելով բոլոր հիմնական սկզբունքները: Կայացավ նաև պայմանավորվածություն, որ բոլոր մասնակից դպրոցներում այդ գրավոր աշխատանքները անց են կացվելու նույն սկզբունքով, որը հետագայում հնարավորություն կտա համատեղ քննարկել և վերլուծել արդյունքները:












9-րդ դասարանի կիսամյակային ամփոփիչ գրավավոր աշխատանքի նմուշ

1.Քանի± տեսակ  են լինում բարդ նախադասությունները./ ճիշտ պատասխանը` 0,5 միավոր/

ահամադասական և ստորդասական
բհամադասական ևհամառոտ
գ/ստորադասական և պատմողական
դ/համառոտ և ընդարձակ

2. Որո±նք են բարդ ստորադասական նախադասության կապակցման միջոցները. ./ ճիշտ պատասխանը` 0,5 միավոր/

ա/համադասական և ստորադասական շաղկապները
բ/ համադասական շաղկապներ և հարաբերական դերանուններ
գ/ ստորադասական շաղկապներ և հարաբերական դերանուններ
դ/համադասական շաղկապներ և վերաբերականներ

3. Ո±ր դեպքում է ստորադաս նախադասությունը տրոհվում  ստորակետերով. ./ ճիշտ պատասխանը` 0,5 միավոր/
ա/նախադաս
բ/ հետադաս
գ/ միջադաս
դ/դերբայական դարձված

4.Ո±ր նախադասությունը  բարդ ստորադասական չէ. ./ ճիշտ պատասխանը` 0,5 միավոր/

ա/ Նա գիտեր, որ այդ ամենը սուտ է:
բ/ Այս անլուր հանդգնությունն այնքան անակնկալ էր, որ Շապուհը մի ակնթարթ շփոթվեց:
գ/Նա  անհամբեր սպասում էր նոր լուրերի`անընդհատ նայելով դուրս:
դ/ Ամեն ինչ արվել էր այնպես  ,ինչպես  նախատեսված  էր:

5 . Ո±ր շարքում են միայն ստորադասական  շաղկապներ. / ճիշտ պատասխանը` 0,5 միավոր/

ա/  քանի որ, իսկ, թե, որպեսզի
բ/  եթե, որովհետև, թեպետ , որ
գ/ բայց, քանզի ,ապա ,և
դ/ կամ , սակայն , ու,  մինչև

6.Ո±ր շարքում են միայն հարաբերական դերանուններ./ ճիշտ պատասխանը` 0,5 միավոր/

ա/ երբ, ուր, կամ, քանի
բ/ ինչպես, որովհետև, բայց , սակայն
գ/ ով, որտեղ, նաև, ապա
դ/ երբ, քանի, որերորդ,  ինչպիսի

7.  Ո±ր նախադասության մեջ է  ստորադաս նախադասությունը  նախադաս. ./ ճիշտ պատասխանը` 0,5 միավոր/

ա/ Քանի որ ուշանում  էր , որոշեց   այլևս չսպասել:
բ/   Դուրս եկավ  հյուրասենյակից , որպեսզի  դիմավորի ուշացած հյուրերին:
գ/  Աղջիկը  ,որը  շիկնել էր անծանոթի հայացքից, արագ խոնարհեց գլուխը:
դ/ Լուսինը, որ սահում էր երկնակամարով, թաքնվեց ամպերի ետևում:

8 . Ո±ր դերանուններն են կատարում հարաբերյալի դեր ./ ճիշտ պատասխանը` 0,5 միավոր/

ա/ցուցական                                          գ/ փոխադարձ
բ/ հարաբերական                                  դ/ հարցական

9 . Փոխել ստորադաս նախադասությունը հնարավոր երկու ձևով. / ճիշտ պատասխանը` 0,5 միավոր/
Ազգը, որ պատմություն չունի, դատապարտված է կործանման:

Պատ. ` -------------------------------------------------------------------------------------------
               ------------------------------------------------------------------------------------------
                   --------------------------------------------------------------------------------------------
                     ---------------------------------------------------------------------------------------------



10. Գտնել ենթակա  ստորադաս նախադասությունը. / ճիշտ պատասխանը` 0,5 միավոր/

ա/ Ասում են, որ մարդկային  համբերություն սահման չունի:
բ/ Թվում էր, թե ամեն ինչ նորից է կրկնվում:
գ/ Նեղ հովտի վրա, որի մեջտեղով գլորվում էր լեռնային գետը, ընկած էր այդ փոքրիկ քաղաքը:
դ/ Բարձրաձայն ելույթ ունեցողը, ում ճանաչում էին շատերը, գրավեց բոլորի ուշադրությունը:

11. Կետադրել տրված նախադասությունները. / ճիշտ պատասխանը` 0,5 միավոր/

ա/ Ինձ թվաց թե հանդեսը տխուր անցավ  որովհետև հուզմունքը պատել էր բոլորին:
բ/ Որպեսզի հասնեն հրապարակ պիտի ճեղքեն  վաճառականների,  արհեստավորևների պատնեշը:

12. Քանի± ստորադաս նախախադասություն ունի տրված  բազմաստորադաս նախադասությունը ./ ճիշտ պատասխանը` 0,5 միավոր/
Եթե այդ կինը բլրակի վրա լիներ, կտեսներ ,որ շունը վերադարձել է.
Պատ.` --------------------------


13. Որոշել ստորադաս նախադասության բնույթը./ ճիշտ պատասխանը` 0,5 միավոր/
Խոտը դեռ հնձված չէր, և վատն այն էր,  որ շուտով սկսվելու էին անձրևները:

Պատ.` -----------------------------------------

14. Փոխակերպել   ուրիշի ուղղակի խոսքը անուղղակիի. / ճիշտ պատասխանը` 0,5 միավոր/
Մի փոքր լռելուց հետո ուսուցչուհին ասաց ինձ.
- Ես բոլորին հերթով կհարցնեմ` դու ես այդ խայտառակ ոտանավորը գրել գրատախտակին:
15 . Բարդ ստորադասական և բարդ համադասական նախադասության տարբերությունը: ./ ճիշտ պատասխանը` 1.5 միավոր/
16. Գրել կապակցված խոսք տրված բառերով /5- 7 նախադասություն-50-60 բառ/../ ճիշտ պատասխանը` 1.5 միավոր/
Մառախլապատ գիշեր, միգամած, բողբոջած, ջինջ,  թափվել , թարմություն, ծառեր, ժպտալ:
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Սեմինարը վարեց ուսումնական աշխատանքների գծով դպրոցի տնօրենի տեղակալ Ս. Խաչատրյանը:

Սեմինար ՛՛Հանրակրթության որակի գնահատման և վերլուծության համակարգի / GEQAF / UNESKO / ներդրում Հայաստանում՛՛:

         2013 թ-ի հուլիսի 15-19 Երևանում տեղի ունեցավ սեմինար, որտեղ մասնակցում էին ՀՀ ԿԳՆ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, Հիմնական ուսուցման և հմտությունների զարգացման բաժնի ծրագրի մասնագետ Տեկալին Գոդանանը /Փարիզ/, ԿԳ նախարարության ներկայացուցիչները, ՛՛Դպրոց կենտրոններ՛՛ հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, ԿԱԻ  և Ծիգի մասնագետները, ինչպես նաև տարբեր դպրոցների տնօրեններ և փոխտնօրեններ:

     Սեմինարի մասնակիցների առաջ խնդիր էր դրված մանրամասն վերլուծել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ներկայացված հանրակրթության որակի գնահատման և վերլուծության գործիքը, որը հետագայում պետք է խմբագրվի և օգտագործվի Հայաստանում հանրակարթության ոլորտի որակի գնահատման գործընթացում, որի արդյունքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և տարբեր կառույցների կողմից ծրագրեր կառաջարկվեն իրավիճակի բարելավման և զարգացման համար:
Այդ աշխատանքների արդյունքում բավական հիմնավոր և մանրամասն քննարկվեցին և վեր հանվեցի Հայաստանի հանրակրթության կարևորագույն ոլորտները իրենց կարիքներով և  հիմնախնդիրներով, որը հնարավորություն կտա հետագայում էլ ավելի օբեկտիվ և արդյունավետ գնահատել իրավիճակը:
Ծրագիրը շարունակական է լինելու, որը հետագայում պետք է նպաստի հանրակրթության որակի բարձրացմանը, արդյունավետ կառավարմանը և ռազմավարական կարևոր հիմնախնդիրների ու նպատակաների իրագործմանը: