Monday, December 28, 2009

ԱՄԱՆՈՐՅԱ ՀՐԱՎԵՐՔ ՄՈՍԿԱՎ ՏԻԿԻՆ ՄԵԴՎԵԴԵՎԱՅԻ ԿՈՂՄԻՑ


2009 թվականի դեկտեմբերի 14-18-ը ԱՊՀ լավագույն ուսուցիչ ճանաչված երիտասարդ ուսուցիչները հրավիրվեցին Մոսկվա, որտեղ նրանք ներկա գտնվեցին բարեգործական մեծ միջոցառմանը նվիրված հաշմանդամ երեխաներին, որը տեղի ունեցավ Պաշկովի անվան տանը:
Միջոցառմանը ներկա էր ՌԴ նախագահ Դ. Մեդվեդեվի կինը, բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ, Հայրենական պատերազմի վետերաններ, ԱՊՀ երկրների կրթության և մշակույթի նախարարությունների ներկայացուցիչներ, հայտնի երգիչ և երգչուհիներ: ՀՀ-ից ներկա էր մշակույթի նախարար Հ.Պողոսյանը և նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Համերգին մասնակցում էին ԱՊՀ երկրների կատարողներ, որոնց շարքում էր Հայաստանից տաղանդավոր երաժիշտ, 12 ամյա Նարեկ Գազազյանը, որի քանոնի միջոցով Սայաթ-Նովայի ստեղծագործության կատարումը հիացրեց բոլորին:
Միջոցառման ավարտից հետո կազմակերպվեց բանկետ, որի ժամանակ մասնակիցները և հրավիրվածները հնարավորություն ունեցան շփվելու միմյանց հետ:
Միջոցառման ժամանակ ներկայացվեց գալիք տարվա ծրագրերը, որի մեջ կարևոր էր փետրվար-մարտ ամիսներին սպասվելիք ուսուցիչների համագումարը Աստանայում, որին ևս մասնակցելու հրավերք ստացան երիտասարդ լավագույն ուսուցիչները:

Wednesday, December 9, 2009

ԱՊՀ երկրների երիտասարդ ուսուցիչների մրցույթ


2009թ մայիս ամսին ՀՀ Կրթության և Գիտության նախարարության կողմից հայտարարվեց մրցույթ երիտասարդ ուսուցիչների համար, որը կազմակերպվելու էր ԱՊՀ երկրների ուսուցիչների միջև:Մրցույթին կարող էին մասնակցել մայրենի լեզվի, ռուսաց լեզվի և պատմության ուսուցիչներ` մինչև 30 տարեկան:Մասնակցելու համար անհրաժեշտ էր մանրամասն կազմել մեկ դասի պլան, նկարահանել և համապատասխան փաստաթղթերի հետ այն ուղարկել Մոսկվա, որտեղ հատուկ հանձնաժողովը քննելու էր և տալու իր գնահատակնը:Կարևոր էր, որ այդ դասի պլանը լիներ կազմված նոր և հետաքրքիր մեթոդների հիման վրա:
Մրցույթի արդյունքում ԱՊՀ երկրներից հաղթող ճանաչվեցին 9 ուսուցիչ, որից երկուսը Հայաստանից`Գայանե Գաբրիելյանը` մայրենի լեզվից, իսկ Սարգիս Խաչատրյանը` պատմությունից: Հատկանշական է, որ միայն Հայաստանից է, որ հաղթել էին երկու ուսուցիչ, իսկ մնացած հաղթողները տարբեր երկրներից էին:
Նույն թվականի սեպտեմբեր ամսին հաղթողները հրավիրվեցին Մոլդովիայի մայրաքաղաք Քիշինև, որտեղ նրանց հանձնվեցի ԱՊՀ լավագույն ուսուցչի պատվավոր մրցանակներ:
Նույն թվականի հոկտեմբերի 5-ին Սարգիս Խաչատրյանին հրավիրեցին Մոսկվա մասնակցելու Ռուսաստանի դաշնության տարվա լավագույն ուսուցիչ մրցանակաբաշխությանը:Այնտեղ տեղի ունեցավ նաև հանդիպում ՌԴ նախագահի հետ, որը շնորհավորեց հաղթողներին: