Wednesday, December 9, 2009

ԱՊՀ երկրների երիտասարդ ուսուցիչների մրցույթ


2009թ մայիս ամսին ՀՀ Կրթության և Գիտության նախարարության կողմից հայտարարվեց մրցույթ երիտասարդ ուսուցիչների համար, որը կազմակերպվելու էր ԱՊՀ երկրների ուսուցիչների միջև:Մրցույթին կարող էին մասնակցել մայրենի լեզվի, ռուսաց լեզվի և պատմության ուսուցիչներ` մինչև 30 տարեկան:Մասնակցելու համար անհրաժեշտ էր մանրամասն կազմել մեկ դասի պլան, նկարահանել և համապատասխան փաստաթղթերի հետ այն ուղարկել Մոսկվա, որտեղ հատուկ հանձնաժողովը քննելու էր և տալու իր գնահատակնը:Կարևոր էր, որ այդ դասի պլանը լիներ կազմված նոր և հետաքրքիր մեթոդների հիման վրա:
Մրցույթի արդյունքում ԱՊՀ երկրներից հաղթող ճանաչվեցին 9 ուսուցիչ, որից երկուսը Հայաստանից`Գայանե Գաբրիելյանը` մայրենի լեզվից, իսկ Սարգիս Խաչատրյանը` պատմությունից: Հատկանշական է, որ միայն Հայաստանից է, որ հաղթել էին երկու ուսուցիչ, իսկ մնացած հաղթողները տարբեր երկրներից էին:
Նույն թվականի սեպտեմբեր ամսին հաղթողները հրավիրվեցին Մոլդովիայի մայրաքաղաք Քիշինև, որտեղ նրանց հանձնվեցի ԱՊՀ լավագույն ուսուցչի պատվավոր մրցանակներ:
Նույն թվականի հոկտեմբերի 5-ին Սարգիս Խաչատրյանին հրավիրեցին Մոսկվա մասնակցելու Ռուսաստանի դաշնության տարվա լավագույն ուսուցիչ մրցանակաբաշխությանը:Այնտեղ տեղի ունեցավ նաև հանդիպում ՌԴ նախագահի հետ, որը շնորհավորեց հաղթողներին:

1 comment:

  1. Շատ ուրախ եմ և մաղթում եմ նորանոր հաջողություններ հայ մանկավարժներին:
    Խաչատրյան Սարգիսը թիվ 198 ավագ դպրոցի ամենակատիվ և նորարար մանկավարժներից է: հանոզված եմ, որ նա շարունակելու է իր մանկավարժական գործունեությունը նույն եռանդով:

    ReplyDelete