2009 թվականի դեկտեմբերի 14-18-ը ԱՊՀ լավագույն ուսուցիչ ճանաչված երիտասարդ ուսուցիչները հրավիրվեցին Մոսկվա, որտեղ նրանք ներկա գտնվեցին բարեգործական մեծ միջոցառմանը նվիրված հաշմանդամ երեխաներին, որը տեղի ունեցավ Պաշկովի անվան տանը:
Միջոցառմանը ներկա էր ՌԴ նախագահ Դ. Մեդվեդեվի կինը, բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ, Հայրենական պատերազմի վետերաններ, ԱՊՀ երկրների կրթության և մշակույթի նախարարությունների ներկայացուցիչներ, հայտնի երգիչ և երգչուհիներ: ՀՀ-ից ներկա էր մշակույթի նախարար Հ.Պողոսյանը և նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Համերգին մասնակցում էին ԱՊՀ երկրների կատարողներ, որոնց շարքում էր Հայաստանից տաղանդավոր երաժիշտ, 12 ամյա Նարեկ Գազազյանը, որի քանոնի միջոցով Սայաթ-Նովայի ստեղծագործության կատարումը հիացրեց բոլորին:
Միջոցառման ավարտից հետո կազմակերպվեց բանկետ, որի ժամանակ մասնակիցները և հրավիրվածները հնարավորություն ունեցան շփվելու միմյանց հետ:
Միջոցառման ժամանակ ներկայացվեց գալիք տարվա ծրագրերը, որի մեջ կարևոր էր փետրվար-մարտ ամիսներին սպասվելիք ուսուցիչների համագումարը Աստանայում, որին ևս մասնակցելու հրավերք ստացան երիտասարդ լավագույն ուսուցիչները:
