Saturday, April 10, 2010

EXPO 2009 ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ


2009 թվականին մարզահամաերգային համալիրում տեղի ունեցավ EXPO 2009 ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին կրթության ոլորտի տարբեր բնագավառներ` համալսարաններ, դպրոցներ ,տարբեր հրատարակչություններ և այլ հաստատություններ:
ՀՀ ԿԳՆ Երևանի թիվ 198 ավագ դպրոցը արդեն երկրորդ տարին անընդմեջ այնտեղ ներկայացնում էր ավագ դպրոցները և նրանց հետ կապված իր ունեցած փորձը:
Ցուցահանդեսի մասնակիցները բավականին հետաքրքրված էին ավագ դպրոցներով և ունեին տարբեր հարցեր կապված դպրոցի կառուցվածքի, նրա առավելությունների և նրա հնարավորությունների հետ:
Հատկապես հետաքրքրված էին ավագ դպրոցի հոսքային ուսուցման հետ կապված, թե ինչ հոսքեր կան, ինչպես են նրանք ձևավորվում և այլն:
Ցուցահանդեսում ներկայացված էին կրթության բնագավառի այլ հաստատություններ, որոնք ևս կարևոր տեղեկություններ էին տալիս իրենց գործունեության մասին, որը բավականին լայն ինֆորմացիա էր տալիս նաև մեզ, քանզի բուհական հաստատություններում գործող բաժիններին ավելի լավ ծանոթանալով, մենք կկարողանանք աշակերտներին ավելի ճիշտ ուղղություն ցույց տալ մասնագիտությունների ընտրության հարցում:

Thursday, April 8, 2010

ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ

Գնահատման նոր համակարգի ներդրումը դրոցական համակարգում, առավել ևս ավագ դպրոցում ավելի քան անհրաժեշտ է , քանզի այն հնարավորություն է տալիս նախկին գնահատման համակարգի փոխարեն գնահատել աշակերտներին ավելի օբեկտիվ :
Գործակիցների ներդրումը գնահատման համակարգում հնարավորություն է տալիս առանձին առանձին գնահատել աշակերտի առաջադիմությունը բանավոր, գրավոր և գործնական աշխատանքի ժամանակ, որոնց ընդհանուր արդյունքի հիման վրա ձևավորվում է աշակերտի վերջնական գնահատականը:
Նախկին գնահատման համակարգը այդպիսի հնարավորություն չեր տալիս, քանի որ բոլոր բաժինները հավասար էին գնահատվում, սակայն մեկ օրվա բանավոր պատասխանի գնահատականը չի կարելի հավասարեցնել թեմատիկ գրավոր աշխատանքի արդյունքի հետ, որտեղ ամփոփվում են տվյալ թեմայից աշակերտի փաստացի գիտելիքները, առավել ևս չի կարելի հավասարեցնել կիսամյակային ամփոփիչ գնահատականին, որը ռեալ պատեկերացում է տալիս աշակերտի կիսամյակի ընթացքում ստացած գիտելիքների վերաբերյալ:
Այստեղ բացառություն կարելի է կատարել որոշ առարկաների դեպքում, որի ժամանակ առավել կարևորվում է բանավոր խոսքի արժեքը` գրականություն, օտար լեզուներ և այլն:
Նոր գնահատման համակարգը որոշ դժգոհություններ է առաջացրել ուսուցիչների մոտ,կապված գործակիցների հաշվարկի հետ, սակայն հարկ է նշել , որ այդ խնդիրը շատ հեշտ է լուծվում, քանի որ տեխնոլոգիաների կիրառումը մեզ տալիս են լայն հնարարվորություններ:
Դեռևս 2008-2009 ուսումնական տարուց սկսած մեր դպրոցում կիրառվում է գնահատման նոր համակարգը, որի ճիշտ կազմակերպման համար լայնորեն օգտագործվում է համակարգիչը և EXCEL ամակարգչային ծրագիրը:
Նախ այդ ծրագրի միջոցով կազմվեց համապատասխան առարկաներով և համապատասխան գործակիցներով էջեր, որից հետո ուսուցիչների և համակարգչային մասնագետների օգնությամբ աշակերտների գնահատականները ներմուծվեցին համակարգիչ, իսկ համակարգիչը ավտոմատ կերպով հաշվում է նրանց կիսամյակները առանձին առանձին, ապա նաև միասին:Որից հետո ուսուցչին մնում է միայն գնահատականները անց կացնել համակարգչի մեջ:
Գործընթացի հեշտացման համար, կիսամյակի ընթացքում դասղեկների և տեխնիկական աշխատողների օգնությամբ գնահատականները անց են կացվում համակարգիչ` հետագայում ծանրաբեռնվածությունից խուսափելու համար:
Դրական է նաև այն, որ այդ միջոցով դեռ կիսամյակի կեսերին դու կարող ես տեսնել աշակերտի առաջադիմության ընթացքը և անհրաժեշտության դեպքում ժամանակին կանխել անցանկալի հետևանքները: