Friday, November 19, 2010

EXPO 2010 ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ




2010 թվականի նոյեմբերի 16-18-ը Մոսկվայի տանը տեղի ունեցավ EXPO 2010 ամենամյա միջոցառումը, որտեղ ներկայացված էին բոլոր կրթական հաստատությունները և այդ ոլորտի հետ կապ ունեցող կազմակերպությունները:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ Կրթության և գիտության նախարար պարոն Աշոտյանը և Վիվասելի տնօրեն պարոն Իրիկյանը, որոնց էլ հենց տրված էր միջոցառման բացման պատիվը:
Բացումից հետո նրանք իրենց ելույթներում նշեցին նման միջոցառումների կարևորությունն ու անհրաժեշտությունը, որոնք բավական նոր ինֆորմացիա են տալիս հասարակությանը` կրթական հաստատությունների և նրանց գործունեության մասին:
Ավագ դպրոցների գործունեությունը ներկայացնում էր ՀՀ ԿԳՆ Երևանի թիվ 198 ավագ դպրոցը, որի նպատակն էր ներկայացնել ավագ դպրոցների գործունեության նպատակը, կառուցվածքը, ուսուցման ծրագրերը և այն ամենը ինչը ցավոք սրտի դեռևս հասարակության լայն զանգվածների համար այնքան էլ պարզ չէ:
Այցելուների կողմից բավական մեծ հետաքրքրություն կար ավագ դպրոցների հետ կապված, և նրանցից շատերը ցանկանում էին բավական մանրամասն տեղեկանալ գործող ավագ դպրոցների ուսումնական պրոցեսի կազմակերպման և հաջողությունների մասին:

Sunday, September 26, 2010

ԱՐՇԱՎ ԴԵՊԻ ԱՄԲԵՐԴ




















Ամբերդ
Միջնադարյան բերդաքաղաք և ամրոց ։ Կառուցվել է (X դար) պատմական Արագածոտն գավառում` Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս` (Արագած լեռան հարավային լանջին) Արքաշեն և Ամբերդ գետերի միացման տեղում` եռանկյունաձև հրվանդանին, 2300 մ բարձրության վրա։
Կառույցները
Միջնադարյան Հայաստանի ամրոցաշինության սկզբունքային գծերն իրենց վառ արտահայտությունն են գտել այս ամրոցում: Դղյակը և պարսպի որոշ հատվածներ կառուցվել են VII դարում, Կամսարականների օրոք։ (X դար) պատկանում էր Պահլավունի իշխաններին և Բագրատունիների թագավորության ռազմապաշտպանական կարևոր հենակետերից էր։ Ամբերդը իր նշանակությունը կորցրեց թուրք-թաթարական արշավանքներից հետո և ամայացավ Լենկթեմուրի օրոք` XIV դարի վերջերին։ Ամբերդի եկեղեցին կառուցել է Վահրամ Պահլավունին 1026 թվականին։ Առաջին եկեղեցիներից է, որոնք խաչթևերի չորս անկյուններում ունեն կրկնահարկ ավանդատներ: Դղյակից հարավ, արևելյան պարսպի մոտ գտնվում է ամրոցի լավ պահպանված բաղնիքը (X-XI դարեր)։ Բաղնիքի մոտ պահպանվել են փոքրիկ մատուռի ավերակներ։ Բերդապարիսպների բուրգերը կառուցվել են տեղանքի առանձնահատկություններից ելնելով, որ ճանապարհների նկատմամբ մուտքերի հաշվենկատ դիրքավորման հետ ստեղծել են պաշտպանական անառիկ մի համակարգ։ Արտաքուստ անմատչելի ամրոց հիշեցնող եռահարկ դղյակը տեղադրվել է բերդաքաղաքի հյուսիս-արևմտյան, ամենաբարձր և միակ մատչելի մասում և ընդգրկել մոտ 1500 մ² մակերես։ Ամբերդի պեղումները երևան են բերել մետաղե իրեր, զենքեր, զարդեր, խեցեղեն, ապակի, դրամներ և այլն։
ՀՀ ԿԳՆ Երևանի թիվ 198 ավագ դպրոցի 11-1 հումանիտար դասարանի աշակերտների հետ սույն թվականի սեպտեմբերի 21-ին կազմակերպվեց արշավ դեպի Ամբերդ , որտեղ աշակերտենրը տեսան միջնադարյան այդ կառույցը, պատկերացում կազմեցին բերդերի մասին, ինչպես նաև հետաքրքիր տեղեկություններ ստացան այդ բերդի նշանակության և դերի մասին:





Tuesday, September 7, 2010

Օգոստոսյան խորհրդակցությունները մարզերում

Սույն թվականի օգոստոսի 25-28-ը ՀՀ Կրթության և Գիտության նախարարության և Կրթության ազգային ինստիտւտի նախաձեռնությամբ տեղի ունեցան օգոստոսյան խորհրդակցություններ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, որտեղ քննարկվեցին կրթական համակարգի փոփոխությունները և նորությունները, ինչպես նաև վեր հանվեցին այն խնդիրները , որոնք առկա են տարբեր մարզերում:
Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ կատարվեց հիմնական մի քանի հարցերի` ուսումնկական պլանում տեղ գտած փոփոխությունները, գնահատման համակարգը , դասագրքերը և մեթոդների կիրառում դասապրոցեսում:
Ուսունական պլանի մեջ ավագ դպրոցում կային որոշակի փոփոխություններ,իսկ հիմնական դպրոցում փոփոխություներ չկային:
Գնահատման հետ կապված այս ուսունկական տարում կիսամյակների փակումը կրկին կատարվելու է առանց գործակիցների, սակայն կա մի նորություն ,այն է` մեկից մեկուկես ժամ ունեցող առարկաների կիսամյակները փակվելու են պարզեցված ձևով,այսինք ինչպես նախկին համակարգի ժամանակ:
Այս տարի հստակ սահմանվել է բանավոր և գրավոր աշխատանքների քանակը:
Մաթեմատիկա և լեզուներ առարկաների համար գրավորների քանակը պետք է լինի առնվազն հավասար տվյալ առարկաների ժամաքանակին,իսկ մյուս առարկաների դեպքում այն պետք է լինի առնվազն ժամաքանակի կես չափով:
Բանավոր գնահատականները մեկ կիսամյակում մեկ աշակերտի համար լեզուների պարագայում պետք է լինի առնվազն ժամերի կրկնակի քանակով,իսկ մնացածը պետք է հավասար լինեն ժամաքանակին:
Բանավոր գնահատականները մեկ օրվա մեջ, շաբաթական մեկ ժամ ունենալու դեպքում պետք է լինեն առնվազն 3-4 :
Տնային աշխատանքի գնաատականը նույնպես կարող է դիտվել որպես բանավոր գնահատական,իսկ կարճ թեմատիկ գրավորը, որպես ամբողջական թեմատիկ գրավոր:
Խորհրդակցությունների ժամանակ քննարկվեցին նաև դասագրքերի և նրանց հետ եղած տարբեր խնդիրներ, ինչպես նաև քննարկվեցին նոր մեթոդների կիրառման կարևորությունը դասապրոցեսում և նրանց արդյունավետությունը դասի յուրացման գործում:
Քննարկումները անցան բավական արդյունավետ, և բազմաթիվ հարցերի պարզաբանումները հնարավորություն կտան ուսուցիչներին ճիշտ կողմնորոշվել ուսումնական գործընթացի ընթացքում:

Friday, August 20, 2010

Քառօրյա սեմինար Ծաղկաձորում

Սույն թվականի օգօստոսի 13-16-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ քառօրյա սեմինար, որին մասնակցում էին ավագ դպրոցների հասարակագիտության ուսուցիչները, նրանց դպրոցների ուսումնադաստիրակչական գծով տեղակալները,մի շարք դպրոցների տնօրեններ, ինչպես նաև Ազգային ինստիտուտի և նրա մարզերի ամսնաճյուղերի ներկայացուցիչներ:
Սեմինարի նպատակն էր քննարկել հասարակագիտություն առարկայի չափորոշիչները, նյութերի հագեցվածությունը, ինչպես նաև նախապատրաստել մասնակիցներին դասերի անցկացման և նրանց վերահսկման ձևերին:
Սեմինարներն անցան բավականին արդյունավետ, որտեղ քննարկվեցին մի շարք մտահոգիչ հարցեր կապված կրթության կազմակերպման և նրա արդյունավետության հետ: Կարևոր հարցերից մեկն էր չափորոշիչահեն կրթությունը և ուսուցչի դերը չափորոշիչահեն կրթության մեջ, որին շատ դեպքերում անհրաժեշտ ուշադրություն չի դարձվում, սակայն իրականում չափորոշիչն է հանդիսանում մեր գլխավոր ուղղորդողը ուսումնական գործընթացը կազմակերպելիս, իսկ դասագիրքը և ուսումնական ծրագրեը օգնում են դրա իրականացմանը:
Հտաքրքիր ձևով ներկայացվեց նաև ուսումնական ծրագրի ինտեգրումը և ընդհանրապես ինտեգրում հասկացողությունը ուսումնական գործընթացի յուրացման կարևորության համար, առանձնացնելով ինտեգրման երեք մոտեցում` բազմառարկայական, միջառարկայական և անդրառարկայական, որոնք տարբեր մոտեցումներ են ինտեգրված ուսուցման մեջ:
Ներկայացվեց նաև հետադարձ պլանավորման նոր մոտեցումը, որը նորամուծություն է ուսունական գործընթացում, որը նաև բավական հաջող կարելի է կիրառել թե ուսումնական գործընթացների պլանավորման,և թե այլ բնագավառներում:
Հետհայաց պլանավորման փուլերն են`
1.Սահմանել ցանկալի արդյունք2.Որոշել ցանկալի արդյունքների ստուգելու
3.Ծրագրել,պլանավորել ուսումնառությունը և ուսուցումը
Ներկայացվեց նաև մշտադիտարկման իրականացումը և նրա ձևերը չափորոշիչահեն կրթություն իրկանացնելիս, որը նույնպես բավական հետքրքիր մոտեցուներ էր առաջարկում մշտադիտարկման գործընթացի ճիշտ կազմակերպելու համար:
Ամփոփելով այս սեմինարի արդյունքները հարկ է նշել, որ մասնակիցներ բանականին նոր գիտելիքներ և փորձառություն ձեռք բերեցին ուսունկան գործընթացում օգտագործելու համար:

Saturday, April 10, 2010

EXPO 2009 ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ


2009 թվականին մարզահամաերգային համալիրում տեղի ունեցավ EXPO 2009 ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին կրթության ոլորտի տարբեր բնագավառներ` համալսարաններ, դպրոցներ ,տարբեր հրատարակչություններ և այլ հաստատություններ:
ՀՀ ԿԳՆ Երևանի թիվ 198 ավագ դպրոցը արդեն երկրորդ տարին անընդմեջ այնտեղ ներկայացնում էր ավագ դպրոցները և նրանց հետ կապված իր ունեցած փորձը:
Ցուցահանդեսի մասնակիցները բավականին հետաքրքրված էին ավագ դպրոցներով և ունեին տարբեր հարցեր կապված դպրոցի կառուցվածքի, նրա առավելությունների և նրա հնարավորությունների հետ:
Հատկապես հետաքրքրված էին ավագ դպրոցի հոսքային ուսուցման հետ կապված, թե ինչ հոսքեր կան, ինչպես են նրանք ձևավորվում և այլն:
Ցուցահանդեսում ներկայացված էին կրթության բնագավառի այլ հաստատություններ, որոնք ևս կարևոր տեղեկություններ էին տալիս իրենց գործունեության մասին, որը բավականին լայն ինֆորմացիա էր տալիս նաև մեզ, քանզի բուհական հաստատություններում գործող բաժիններին ավելի լավ ծանոթանալով, մենք կկարողանանք աշակերտներին ավելի ճիշտ ուղղություն ցույց տալ մասնագիտությունների ընտրության հարցում:

Thursday, April 8, 2010

ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ

Գնահատման նոր համակարգի ներդրումը դրոցական համակարգում, առավել ևս ավագ դպրոցում ավելի քան անհրաժեշտ է , քանզի այն հնարավորություն է տալիս նախկին գնահատման համակարգի փոխարեն գնահատել աշակերտներին ավելի օբեկտիվ :
Գործակիցների ներդրումը գնահատման համակարգում հնարավորություն է տալիս առանձին առանձին գնահատել աշակերտի առաջադիմությունը բանավոր, գրավոր և գործնական աշխատանքի ժամանակ, որոնց ընդհանուր արդյունքի հիման վրա ձևավորվում է աշակերտի վերջնական գնահատականը:
Նախկին գնահատման համակարգը այդպիսի հնարավորություն չեր տալիս, քանի որ բոլոր բաժինները հավասար էին գնահատվում, սակայն մեկ օրվա բանավոր պատասխանի գնահատականը չի կարելի հավասարեցնել թեմատիկ գրավոր աշխատանքի արդյունքի հետ, որտեղ ամփոփվում են տվյալ թեմայից աշակերտի փաստացի գիտելիքները, առավել ևս չի կարելի հավասարեցնել կիսամյակային ամփոփիչ գնահատականին, որը ռեալ պատեկերացում է տալիս աշակերտի կիսամյակի ընթացքում ստացած գիտելիքների վերաբերյալ:
Այստեղ բացառություն կարելի է կատարել որոշ առարկաների դեպքում, որի ժամանակ առավել կարևորվում է բանավոր խոսքի արժեքը` գրականություն, օտար լեզուներ և այլն:
Նոր գնահատման համակարգը որոշ դժգոհություններ է առաջացրել ուսուցիչների մոտ,կապված գործակիցների հաշվարկի հետ, սակայն հարկ է նշել , որ այդ խնդիրը շատ հեշտ է լուծվում, քանի որ տեխնոլոգիաների կիրառումը մեզ տալիս են լայն հնարարվորություններ:
Դեռևս 2008-2009 ուսումնական տարուց սկսած մեր դպրոցում կիրառվում է գնահատման նոր համակարգը, որի ճիշտ կազմակերպման համար լայնորեն օգտագործվում է համակարգիչը և EXCEL ամակարգչային ծրագիրը:
Նախ այդ ծրագրի միջոցով կազմվեց համապատասխան առարկաներով և համապատասխան գործակիցներով էջեր, որից հետո ուսուցիչների և համակարգչային մասնագետների օգնությամբ աշակերտների գնահատականները ներմուծվեցին համակարգիչ, իսկ համակարգիչը ավտոմատ կերպով հաշվում է նրանց կիսամյակները առանձին առանձին, ապա նաև միասին:Որից հետո ուսուցչին մնում է միայն գնահատականները անց կացնել համակարգչի մեջ:
Գործընթացի հեշտացման համար, կիսամյակի ընթացքում դասղեկների և տեխնիկական աշխատողների օգնությամբ գնահատականները անց են կացվում համակարգիչ` հետագայում ծանրաբեռնվածությունից խուսափելու համար:
Դրական է նաև այն, որ այդ միջոցով դեռ կիսամյակի կեսերին դու կարող ես տեսնել աշակերտի առաջադիմության ընթացքը և անհրաժեշտության դեպքում ժամանակին կանխել անցանկալի հետևանքները: